Առողջապահության լրատու 10-11.2012
Մարդասիրությունը հատուկ է ազնիվ և բարի հոգիներին…
Նպատակասլաց, պարկեշտ, անձնուրաց, բարի… Այս և բազում այլ գովասանքի խոսքերով կարելի է բնութագրել մեր սիրելի ընկերոջը, ողջ կյանքում իր մասնագիտության և կոչման անմնացորդ նվիրյալ բժիշկ Վարդան Աբովյանին:
Վարդան Աբովյան մարդ, ում ի վերուստ շնորհվել է լինել զարգացած և կրթված ստեղծագործող ու հմայիչ անհատականություն` օժտված նախանձելի աշխատասիրությամբ և սկզբունքայնությամբ, ազնվությամբ և պարկեշտությամբ, մտքի ճկունությամբ և նպատակասլացությամբ: Մարդ` ում բնորոշ են հավասարակշռությունը, զսպվածությունը: Մարդ` ով ապրում է շիտակ և անաղմուկ, ունի իր ճշմարտությունները և արժեքային համակարգը, ով քաջ գիտի իր խոսքի արժեքը և չի հանդուրժում գործի նկատմամբ սիրողակ վերաբերմունքը: Վարդան Աբովյանին ճանաչողները կհամաձայնեն, որ նա հստակ տիրապետում է ապրելու յուրօրինակ արվեստին` ապրում կանոնակարգված, իր շուրջը սփռում սեր, հավատ, բարություն, ներդաշնակություն: Ամեն վայրկյան ապրում է չդավաճանելով իր իսկ ստեղծած կյանքի բանաձևին. «Մեզանից յուրաքանչյուրը գալիս է ու իր գիծն է գծում: Անհնարին է լինել մի քիչ նկարիչ, մի քիչ գիտնական, մի քիչ դարբին և էլի շատ «մի քիչ-ներ», ի վերջո ստացվում է ոչինչ: Յուրաքանչյուր գիծ հետագիծ է դառնում, երբ ոչ թե գրավում ես ուրիշի տեղը կամ փոխարինում մեկին, այլ երբ գտնում ես քո տեղը ու հասկանում քո դերը »:
Վարդան Աբովյան բժիշկ, ում ամբողջ գիտակցական կյանքում ուղեկցում է հումանիզմը, մարդուն օգնության հասնելու և կարեկցելու շնորհը: Բժիշկ կոչումով և մասնագիտական բարձր ունակություններով, ով վայելում է պացիենտների սերն ու հարգանքը: Մասնագիտությամբ լինելով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մեծ ճանաչում ունի թե’ Լոռու մարզում, թե’ մարզից դուրս, աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցում, զինվորական հոսպիտալում, այնուհետև ծննդատանը, որտեղ հիմնել է անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը: Որքա~ն կյանքեր, ճակատագրեր է փրկել, օգնել մարդկանց ոչ միայն բարձր մասնագիտական ունակություններով, այլև կարեկցանքով, բարությամբ ու ժպիտ պարգևող հումորով: Լինելով բնավորությամբ պրպտող, բժիշկ Վ.Աբովյանը չէր կարող հեռու մնալ առողջապահության ոլորտի բարեփոխումների գործընթացից` 2001թ.-ից ակտիվորեն ներգրավվեց այդ աշխատանքներում որպես բժիշկ-փորձագետ և իր համեստ ներդրումն ունեցավ մեր երկրում առողջության առաջնային պահմանման համակարգի զարգացման և կայացման գործընթացում: Իսկ այնուհետև` 2005-ից, ղեկավարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Լոռու նորաստեղծ տարածքային կենտրոնը և մինչ օրս էլ, շարունակում է իր ներդրումն ունենալ արդեն հարազատ դարձած Առողջապահության ազգային ինստիտուտում:
Վարդան Աբովյան գիտնական և մանկավարժ, ում համար բժշկագիտությունն արվեստ է` ստեղծագործելու, հետազոտելու և փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու անսահման հնարավորություններով: Դեռևս երիտասարդ տարիներից, գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ձգտել է նոր խոսք ասել և սեփական ձեռագիրը թողնել բժշկագիտության ոլորտում: Մշտապես ապրելով փոքրիկ Վանաձորում, զգում է արդի առողջապահության զարկերակը, փնտրում ոլորտի զարգացման նոր ուղիներ: Շարունակ ուսումնասիրում է տարբեր երկրներում առողջապահության համակարգի առանձնահատկությունները, վերլուծում բժշկագիտության ապագա զարգացումները, մարդու առողջության վրա միջավայրի, վնասակար գործոնների ազդեցությունը և դրանց հետևանքները: Այս պրպտումների տրամաբանական արդյունքը բժիշկ Վ.Աբովյանի կողմից փայլուն պաշտպանած ատենախոսությունն է «Հիմնական խրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների առանձնահատկությունները Լոռու մարզում» թեմայով, որը գնահատվեց ըստ արժանվույն և նրան շնորհվեց բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պետական աշխատանքին զուգահեռ նաև զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ` մեծ սիրով փոխանցում երիտասարդներին ոչ միայն բժշկագիտության հիմունքները, այլև արժանապատիվ ապրելու կյանքի գաղտնիքները: Վարդան Աբովյանը 20-ից ավելի գիտական, հրապարակախոսական հոդվածների և հանրամատչելի ձեռնարկների հեղինակ է:
Վարդան Աբովյան հայր, ում սերը և նվիրումը զավակների հանդեպ անսահման է: Նրա կյանքի կարևորագույն իմաստը պարուրված է բարեկիրթ, տաղանդաշատ զավակների մեջ: Հայր, ում ապրած կյանքը, իր իսկ խոսքերով զավակապաշտությունն է, ծնողամեծարությունը և ընտանիքասիրությունը: Հայր, ով առաջնորդվում է գեներով եկած արժեքներով և ապրած կյանքը յուրովի իմաստավորելով:
Վարդան Աբովյան ընկեր, ով մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր ընկերներին, ցանկացած պահի` գիշեր, թե ցերեկ օգնության է հասնում յուրաքանչյուրին, ով իր կարիքն ունի: Իսկ նրա կարիքն ունեն շատերը` շնորհիվ իր մարդկային հատկանիշների, խոհեմության, շուրջը համախմբելու և նվիրվելու անկրկնելի ունակությունների:
Վարդան Աբովյան հայրենասեր, ում երազանքն է տեսնել իր հայրենիքը զարգացած, ծաղկուն, ով ապրում է իր երկրում տեղի ունեցող իրադարձություններով և հաջողություններով, մտահոգվում ապագայով: Հայրենասեր այր, ով գիտակցում է, որ Հայրենիքը միակն է, այն չեն ընտրում և փնրում, այլ սատարում են, փայփայում և սիրում: Եվ պատահական չէ, որ վերջերս նա պարգևատրվեց է ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր - 20 տարի» հոբելյանական մեդալով:
Վարդան Աբովյան բանաստեղծ, ում զգայուն և նուրբ հոգու արտացոլանքը խտացված է նրա ստեղծագործություններում` «Խենթ օրերի հևքը» բանաստեղծությունների, «Արմենոս, չորրորդ անհարթություն» հեքիաթների ժողովածուներում: Նրա հեքիաթները, հեղինակի խոսքերով, մեր երազների թռիչքի թևերն են դառնում, օգնում են հաղթահարել առօրյա խնդիրներն ու դժվարությունները, և մեր մեջ ծլարձակում է հավատը արդարության ու բարության հաղթանակի նկատմամբ:
Անունն ու պատիվը չեն տրվում մարդուն այնպես, ինչպես պապերից ժառանգած հարստությունը, այն ձեռք են բերում ապրած կյանքով, անցած ճանապարհով: Մերօրյա իրականության մեջ իսկապես դժվար է այդպիսին մնալը, եթե նույնիսկ Արարիչը քեզ այդպիսինն է ստեղծել: Եվ ինչպես ինքն է ասում.
...Ի վերջո վարկած է կյանքը,
Ու ամեն մեկս մեր իսկ վարկածի
Տերն ենք ու վկան:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...
Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...
Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...
2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...
Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն